Logo
Զանգահարեք +374 91 41 30 14
Բարի գալուստ Ռիպա առողջարան

Ռիպա հանգստյան տան գեղեցիկ եւ հարմարավետ կահավորված սենյակները, համեղ, սննդարար ու բազմատեսակ սնունդը, չքնաղ անտառը, Ձեր լիարժեք հանգստի լավագույն գրավականն են:

Հանգստյան տունը գտնվում է Երևանից 52 կմ հեռավորության վրա Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում` ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Ծաղկունյաց լեռների հովտում տեղավորված հանգստյան տունը` շրջապատված է սաղարթախիտ անտառով: Պատուհանի առջեւ բացվում է 11-րդ դարում կառուցված Կեչառիս վանքի չքնաղ տեսարանը, եւ բնակիչներին հասանելի են պատարագի հոգեթով հնչյունները:

Ռիպա-ն ոչ միայն հանգստյան տուն է, այլ նաև առողջարան: Այն ապահոված է լավ սարքավորումներով, կահավորված բուժական և լաբորատորիաներով, ունի ինգալացիոն, պարաֆինաբուժման, մերսման, պսիխոթերապիայի, բուժիչ ֆիզկուլտուրայի կաբինետներ:

Այստեղ կարող եք անցկացնել կոլեկտիվ միջոցառումներ, նիստերի դահլիճը ձեր տրամադրության տակ կլինի ամենատարբեր հանդիպումների համար:

Ռիպա հանգստյան տունը հիանալի պայմաններ է ստեղշում լեռնադահուկային սպորտի համար:

Սենյակներ

Ռիպա հանգստյան տունը 4 հարկանի կառույց է և ունի 60 սենյակներ, 2 տնակ, հանգստի գոտի, բար-ռեստորան, ինչպես նաև 150 մասնակիցների համար նախատեսված համաժողովների դահլիճ: Հանգստյան տանը կան նաև սեղանի թենիս, բիլիարդ և այլ զվարճալիքներ:



Բոլոր սենյակները կահավորված են բարձրորակ և հարմարավետ կահույքվ, սառնարանով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ցուցասրահ

Ռիպա առողջարանի, տնակների, ռեստորանի, զվարճանքի վայրերի նկարներ:



Ծաղկաձորի տեսարժան վայրեր

Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր (գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում)։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։



Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։